Աղբիւր՝ www.armenianorthodoxchurch.org

 

Չորեքշաբթի՝ 2014 թւականի հոկտեմբերի 15-ի առաւօտեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը հովւապետական այցելութեամբ մուտք գործեց Իրան։

Վեհափառ Հայրապետը Թեհրանում եւ Նոր Ջուղայում այցելութիւններ է տալու ծխային եկեղեցիներին եւ դպրոցներին, հանդիպումներ է ունենլու թեմական մարմինների եւ պետական պատասխանատուների հետ, նախագահելու է մշակութային եւ կրօնական հանդիսութիւններ եւ իր պատգամն է փոխանցելու մեր ժողովրդի զաւակներին։

Վեհափառ Հայրապետի հովւապետական այցելութիւնը տեւելու է շուրջ երկու շաբաթ։