Աղբիւր՝ www.yerkir.am

 

Հայկական հարցի վերաբերեալ մի շարք ապշեցնող յայտարարութիւններով է հանդէս եկել թուրք նախկին դեսպան Վոլքան Վուրալը, ով պնդել է, որ, հայերին ցաւակցական ուղերձից բացի, շատ այլ քայլեր ևս կարելի է ձեռնարկել:   Ըստ Bugun-ի՝ Վուրալը նշել է, թէ զոհերի թոռներին քաղաքացիութիւն տալու գործընթացը կարելի է հեշտացնել, սակայն հատուցման մասին խօսք անգամ լինել չի կարող: «Իմ կարծիքով` հատուցման խնդիր չի առաջանայ: Ումի՞ց են պահանջելու: Ասում են՝ եթէ «Ցեղասպանութիւն» ասենք, հողային խնդիրն է առաջ քաշւելու: Այսօր աշխարհում ո՞ր պետութիւնն է միւսին հող յանձնել: Այսինքն՝ ո՞վ է Թուրքիայի հողը Թուրքիայից պահանջելու: Չկայ նման բան»,- ասել է նա ու ամենայն լրջութեամբ յաւելել. «Եթէ զոհերի թոռները ցանկութիւն ունեն հաստատւելու այնտեղ, ապա բնակարանաշինութեան նախարարութիւնը կարող է հեշտութեամբ տներ յատկացնել նրանց համար, որը, ինչքան էլ չբաւարարի հայկական Սփիւռքի պահանջները, գոնէ կարող ենք շահել նրանց սրտերը: Վերջապէս, երբեք չեն ասի «Թուրքիան լաւագոյնն է անում»: Լրագրողի հարցին, թէ ի՞նչ է մտածում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հայերին ուղղւած ցաւակցական ուղերձի մասին, Վուրալը այն դրական և ճիշտ քայլ է համարել:   Նշենք, որ, ըստ թրքական ԶԼՄ-ների, Վուրալը եղել է առաջին մարդը, ով կոչ է արել Թուրքիային՝ հայերից ներողութիւն խնդրել: