Աղբիւր՝ www.alikonline.ir

 

«Հայաստան՝ իմ երկիր, իմ մայր, իմ սէր» անւանումը կրող գրեթէ հարիւր տարի առաջ հայ ժողովրդի հանդէպ իրագործւած անասելի յանցագործութիւնների մասին պատմող թեմայով նոր ֆիլմի հեղինակները «Indiegogo» կայքում կինոժապաւէնի արտադրութեան եւ թողարկման համար անհրաժեշտ միջոցների հաւաքագրման արշաւ են սկսել: Այս մասին տեղեկացրել է «Digital Journal» պարբերականը:

«Հայաստան՝ իմ երկիր, իմ մայր, իմ սէր» ֆիլմում ներկայացւում են 1915 թ. թուրքական արշաւների ժամանակ աւելի քան 1,5 մլն. անմեղ մարդկանց դաժանաբար սպանութիւնները, ինչպէս նաեւ Հայաստանում ապրող մտաւորական մի ընտանիքի պատմութիւնը: