Աղբիւր՝ www.yerkir.am

 

«Երբ գիւղացիները գտան նրան փոսի մէջ, մահացած մօր ձախ կրծքից փորձում էր կաթ խմել: Ձախ կուրծքը դեռ ողջ էր: Մարմնի միւս մասերը տեղ-տեղ կտրատւել, կապտել եւ ուռել էին: Երեխան, մօր մահից անտեղեակ, մօր կրծքից կաթ էր խմում: Ու երբ արդէն կաթը սպառւել էր, երեխան սկսել էր լաց լինել, եւ նրա ձայնից գիւղացիները հասել եւ տեսել էին, թէ ինչպես է նա համառօրէն փորձում է մահացած մօր կրծքից կաթ խմել»:

Այս տողերով է Ցեղասպանութեան թեմային անդրադարձող իր նիւթն սկսել ազգութեամբ քուրդ, «Սթար» թերթի լրագրող Ալի Մեհմեդ Իզմիրը: Այս տողերը պատմում են Արեւմտեան Հայաստանում բնակւած «հին եւ ազնիւ հայ ժողովրդի միւս զաւակներից» Սարգիսի (Սերկիս) մասին:

Yerkir.am-ի հետ զրոյցում Ալի Իզմիրը պատմում է, որ Սարգիսը յայտնի երաժիշտ է` թուրքական դասական երգեր է գրել: Եւ այս մէջբերւած դրւագը, ենթադրւում է, որ 1915 թւականի ջարդերին է վերաբերում, թէեւ ասում են` այդպէս չէ:

Մեզ հետ զրոյցում Ալին, խօսելով Ցեղասպանութեան մասին, նշում է. «Դա մեր պատմութեան ամօթալի հատւածն է: Այսօր Դիարբեքիրում  ցերեկոյթ է լինելու` նւիրւած զոհերի յիշատակին: Ես գիտեմ, որ դա մեծ բան չէ, բայց քայլ առ քայլ պէտք է առաջ գնանք դէպի նոր ապագայ: Ես իսկապէս չեմ կարող ցոյց տալ իմ խորին ցաւը: Այսօր կը ցանկանայի լինել Երեւանում, այցելել զոհերի յուշահամալիր եւ ներողութիւն խնդրել»: