Աղբիւր՝ www.asbarez.com

 

Միացեալ նահանգների նախագահ Բարաք Օբաման 24 ապրիլին Հայոց ցեղասպանութեան առնչութեամբ ծանրակշիռ յայտարարութեամբ հանդէս է գալու, յայտարարել է Հայաստանի մօտ Միացեալ նահանգների դեսպանը, 21 ապրիլին Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկում «Առաջին Աշխարհամարտ. դաշնակիցներ, անհատներ, կոտորածներ» խորագրով ժամանակաւոր ցուցադրութեան բացման արարողութեան ընթացքում:

Նրա համաձայն՝ Արտաքին գործոց նախարար Ջան Քերին եւ նախագահ Բարաք Օբաման քաջատեղեակ են 1915-ի իրադարձութիւններից: «Նախագահի յայտարարութիւնը խիստ ծանրակշիռ է լինելու, ճանաչւելու է 1.5 միլիոն հայերի կոտորածի փաստը, բայց ես չեմ կարող նրա փոխարէն ասել, թէ ճիշդ ի՛նչ բառեր ան օգտագործւելու»,- յայտնել է դեսպանը։