Աղբիւր՝ www.yerkir.am

 

Հայոց ցեղասպանութեան իրագործողներից մէկի՝ Էնւեր փաշայի թոռը՝ Օսման Մայաթեփեքը, շարունակում է մեծ հօր «գործը»՝ ոչ միայն հերքելով Հայոց ցեղասպանութիւնը, այլ նաեւ այդ մասին սկանդալային յայտարարութիւններով հանդէս գալով:

Ըստ dha-ի՝ նա փորձել է գնահատականներ տալ 1915 թւականի դէպքերին եւ պնդել, որ Հայոց ցեղասպանությունը պարզապէս հեքիաթ է, առասպել:

«Օսմանեան կայսրութիւնը հազարաւոր տարիներ իր հետ ապրած ժողովրդին, մի օր արթնանալով, որոշեց կոտորե՞լ, հա՞: Ասել են՝ ուրիշ գործ չունենք, սրանց կոտորենք: Սա բացատրութիւն չունի: Այդ պատճառով էլ հեքիաթ է»,- ասել է Էնւերի թոռը:

Նա յոյս ունի, որ հայերը մի կողմ կը թողնեն Հայոց ցեղասպանութիւնն ու իրենց պահանջատիրութիւնը եւ կը բարելաւեն յարաբերութիւնները Թուրքիայի հետ: