Աղբիւր՝ www.asbarez.com

 

«Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպութիւնը Ապրիլը յայտարարեց հայերէնով վիքիփեդիայի մէջ հայկական հարցի ու Հայոց ցեղասպանութեան մասին յօդւածներով համալրման միամսեակ: Այս մասին լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում նշել է «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպութեան խորհրդի անդամ Մհեր Բեքարեանը:

«Ամէն ամիս թեմատիկ բաժանումներ ենք անում, որը հետաքրքրութիւն է առաջացնում խմբագրողների շրջանում: Հայոց ցեղասպանութեան ու Հայկական հարցին անդրադարձանք, քանի որ յաջորդ տարի լրանում է հայկական կոտորածների 100-րդ տարելիցը եւ ցանկալի է, որ գոնէ մէկ տարի առաջ հիմնական բոլոր հարցերի մասին յօդւածներ ունենանք, որոնք հետագայում՝ մէկ տարւայ ընթացքում, հասցնենք լաւ որակի»,- նշել է Մհեր Բեքարեանը: Նրա համաձայն՝ կարեւոր է ունենալ նմանատիպ յօդւածներ, որպէսզի այլ երկրներից տարբեր լեզուներով խմբագրողներն օգտւեն նրանցից:

«Այս քայլով մենք ապահովում ենք հայամէտ եւ օբեկտիւ փաստերի առկայութիւնը համացանցում»,- նկատել է տւել Մհեր Բեքարեանը: