Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Ֆրանսիական Cnews հեռուստաընկերութեան եթերում հաղորդավարուհի Սոնիա Մաբրուքը հիւրընկալել է Ֆրանսիայում Թուրքիայի արտակարգ եւ լիազօր դեսպան Իսմայիլ Հաքքի Մուսային` Սիրիայի քրդերի նկատմամբ թուրքական յարձակումների թեման քննարկելու նպատակով:

Պատասխանելով Թուրքիայի յարձակման հետեւանքով սիրիացի խաղաղ բնակչութեան շրջանում հնարաւոր զոհերի մասին հարցին` դեսպանը դժգոհութիւն է յայտնել հաղորդավարուհու հարցի վերաբերեալ` նշելով. «Յստակ է մէկ բան. մենք ղեկավարւում ենք քաղաքացիական անձանց հնարաւորինս պաշտպանելու մեր նախնիների ցանկութեամբ»:

Դրան Սոնիա Մաբրուքը հակադարձել է` յիշեցնելով Հայոց ցեղասպանութիւնը: «Սա մեզ յիշեցնում է հայերի հետ տեղի ունեցած մութ ժամերը»,- ասել է հաղորդավարուհին:

Իսմայիլ Հաքքի Մուսան ընդգծել է հաղորդավարուհու փորձառութիւնը` դժգոհելով, թէ «հայերի հարցն ի՞նչ կապ ունի այսօրուայ բանավէճի հետ»: