Աղբիւր՝ www.yerkir.am

Գերմանիայի Քեօլն քաղաքում արգելւել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչմանը խոչընդոտելու նպատակով բացւած թուրքական «Գերմանացի դեմոկրատների միութիւն» կուսակցութեան գործունէութիւնը:

Ըստ Hurriyet-ի` դատարանն արգելել է թուրք գործարար Ռեմզի Արուի հիմնած  կուսակցութեան գործունէութիւնը` պատճառաբանելով, որ դրա լոգոն նման է գերմանական ծայրայեղ աջակողմեան AfD կուսակցութեան լոգոյին:

Կուսակցութեան հիմնադիրներն արդէն հասցրել են բողոքարկել դատարանի վճիռը: