Աղբիւր՝ www.yerkir.am

 

Մայիսի 16-ին Կանոզայի (Canosa) քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանութիւնը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայութիւնից։

Մինչ այդ՝ ապրիլի 30-ին, Հայոց ցեղասպանութիւնը միաձայն ճանաչել էր նաեւ իտալական մէկ այլ քաղաքի՝ Չիւիտայ Կաստելլանայի (Civita Castellana) խորհուրդը:

Այսպիսով, Իտալիայում տեղական իշխանութիւնների՝ նահանգային եւ քաղաքային խորհուրդների մակարդակով Հայոց ցեղասպանութիւնը ճանաչել եւ հայ ժողովրդին իրենց համերաշխութիւնն են յայտնել 107 խորհուրդներ: