Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

«2015 թուականին Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ձեռնարկումների դէմ պայքարը պէտք է լինի Թուրքիայի արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւններից մէկը»,- այսպիսի կոչ-յանձնարարականով հանդէս է եկել այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Անկարայում յունուարի 6-ին դեսպանների համաժողովում նա ասել է, թէ Հայաստանն իր էներգիան ծախսում է Ցեղասպանութեան հարցը քաղաքականացնելու վրայ ու սեփական տեսակէտն է պարտադրում այլոց։

Ի դէպ, տեւական ժամանակ է, որ թուրքական կողմը, Ցեղասպանութեան փաստը ճանաչելուց խուսափելու համար դիմում է աւելի ժամանակակից մեթոդների, ինչպիսին, օրինակ, «ընդհանուր ցաւի» թեզն է: Վերջին շրջանում ակտիւօրէն շրջանառուող այս թեզի դրոյթներով` թէեւ թուրքական պաշտօնական շրջանակներն ընդունում են, որ 20-րդ դարասկզբին հայերը կորուստներ են ունեցել, սակայն դա Ցեղասպանութիւն չէր, քանի որ վնասներ են կրել նաեւ թուրքերը։