Աղբիւր՝ www.asbarez.com

ՖՐԵԶՆՕ.- Հայկական Ցեղասպանութեան հարիւրամեակի առիթով, Ֆրեզնոյի Արւեստի թանգարանը նախաձեռնել է հայ արւեստագէտների ստեղծագործութեանց ցուցահանդէս ՝ «1915-2015. Աւանդութիւն, ժառանգութիւն եւ մշակոյթ» ընդհանուր խորագրի տակ։

Ցուցահանդէսի բացումը տեղի է ունենալու Ուրբաթ, 23 Յունւար 2015-ին, երեկոյեան ժամը 5։30-ին, եւ կը շարունակւի մինչեւ Ապրիլի 26-ը։

Բացման արարողութեան մասնակցութեան սակը 10 դոլար է թանգարանին անդամ չեղողների համար, իսկ անդամների մուտքը ձրի է։

Թանգարանի մուտքի սովորական գինը 5 դոլար է՝ անդամ չեղողների համար, իսկ անդամների մուտքը ձրի է։

Այս ցուցահանդէսը իրականացնելու համար, Ֆրեզնոյի Արւեստի թանգարանը մի շարք ցուցադրասրահների եւ անձնական հաւաքածոների գործեր վարձելու համաձայնութիւններ է գոյացրել։ Պիտի ցուցադրւեն Ջան Ալթունից, Վարուժան Պօղոսեանից, Արա Տոլարեանից, Չարլզ Կարապետեանից, Արշիլ Կորքիից, Խաչիկ Խաչատուրեանից, եւ այլնի ստեղծագործութիւններ։
Ցուցահանդէսի համակարգող Քերըլ Տիքիճեանը յայտնում է, թէ նշեալ արւեստագէտները տեղական կամ միջազգային մակարդակով հռչակ են ապահովել ու միաժամանակ ազդւած են Հայկական Ցեղասպանութիւնից։

Տիքիճեանը աւելցրել է, թէ նշեալ արւեստագէտները իրենց ստեղծագործական կամքով կարողացել են աշխարհին տալ արւեստի իւրայատուկ գործեր՝ իրենց ներդրումը բերելով կեանքն ու նրա բարդութիւնները արւեստի միջոցով աւելի հասկնալի դարձնելու աշխարհի արւեստագէտների ջանքերին։

Ցուցահանդէսը մաս է կազմում Հայկական Ցեղասպանութեան հարիւրամեակի ոգեկոչման համար կազմւած Ֆրեզնոյի համագաղութային մարմնի նախաձեռնութեանց, որոնց մասին յաւելելալ տեղեկութեանց համար, այցելել www.facebook.com/agcfresno կայքէջը։

Ֆրեզնոյի Արւեստի թանգարանի հասցէն է՝ 2233 North First Street, Fresno, CA 93703։