Աղբիւր՝ www.hyeli.com

 

Մահացել է Հարաւային Ֆլորիդայում Ցեղասպանութեան վերջին վերապրածը՝ Հարի Փիլաֆեանը. ողբերգութեան հարիւրամեակի մօտենալու զուգընթաց տարեց տարի պակասում են Հայոց ցեղասպանութիւնը վերապրածների թիւը, գրում է News.am-ը՝ մէջբերելով «Միամի Հերաթդ» թերթի յօդւածը, որը գրել է Յարութ Ջեք Սարմանը:

Հարի Փիլաֆեանը ծնուել է Թրակիայում, Օսմանեան կայսրութեան գոյութեան վերջին տարիներին: Նրա ծնողները 1918 թուականին փախել են Դամասկոս: Նրանց առաջնեկը՝ Ջէյմսը, ծնւել է հին քաղաքում:  Հարիի ծնուելուց յետոյ ընտանիքն ստիպուած է եղել լքել իր տունը: Ամերիկեան հովանաւորի աջակցութեամբ ընտանիքը տեղափոխուել է Ա.Մ.Ն.:

Յարութ Ջեք Սամրիի խօսքով՝ Հոլոքոստը վերապրած հոգեբան Վիկտոր Ֆրանկլը իր յայտնի «Մարդը իմաստի փնտրտուքներում» գրքում գրել է նոյնիսկ գոյաբանական տագնապի պայմաններում գոյատեւելու մարդկային ընդունակութեան մասին: «Ինչպէս եւ Հոլոքոստը վերապրածները, որոնց թիւը անշեղօրեն կրճատուում է, Հայոց ցեղասպանութիւնը վերապրածները ապահովում են պատմական կապը: Նրանք մեր «մեծագոյն սերունդն էին», - նշում է յօդւածի հեղինակը:

Նրա խօսքով՝ չնայած, որ նրանք, անասելի չարի ականատեսը լինելով, ժպիտով ապացուցում են, որ «ամէն ինչ հնարաւոր է խլել մարդուց, բացի մի բանից, որը նաեւ մարդկային ազատութիւններից վերջինն էˋ ցանկացած պայմաններում ընտրելու իր վարքը, իր ուղին»: