Աղբիւր՝ www.armenpress.am

 

Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողութեան մեկնարկը Յունաստանում կը տրուի յունուարի 18-ին: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի Յունաստանի կենտրոնական յանձնախմբից տեղեկացրին, որ այդ օրը Աթէնքի «Գալութայ» դահլիճում կը կայանայ միջոցառում, որի ընթացքում էլ յունահայ համայնքը կը յայտարարի 2015թ. տարեկան ծրագիրը: «Հայոց ցեղասպանութեան պահանջատիրութեան կարեւորագոյն նոր հանգրուանը համարուող 100-րդ տարելիցի նշումը հայութեան արդար եւ գիտակից պայքարի դրսեւորումն է, որը կը համախմբի համայն ազգի ներուժը: Մեր ազգի արդար պահանաջատիրութեանը ձայն եւ հանրային շեշտադրում տալու առումով նկատի են առնուած քաղաքական եւ մշակութային տարբեր բնոյթի նախաձեռնութիւններ, որ հայութեան արդար պայքարի եւ պահանջի վրայ պէտք է կենտրոնացնեն օտար հանրային կարծիքի ուշադրութիւնը, այնպէս ինչպէս նախատեսուած է կատարել ամբողջ աշխարհում»,- փոխանցեցին յանձնախմբից:

Օսմանեան կայսրութիւնում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործուած հայբնակչութեան կոտորածներն անուանում են Հայոց ցեղասպանութիւն: Այդ կոտորածներն իրագործուեցին երիտթուրքական կառավարութեան կողմից Օսմանեան կայսրութեան տարբեր շրջաններում: Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձութիւններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ յայտարարութիւնն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարուածբռնութիւնները բնորոշուեցին որպէս «յանցագործութիւն մարդկութեան եւ քաղաքակրթութեան դէմ»: Կողմերը կատարուած յանցագործութեան համար պատասխանատու էին համարում թուրքականկառավարութեանը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրէին Օսմանեան կայսրութիւնումապրում էին երկու միլիոնից աւել հայեր: Շուրջ մէկուկէս միլիոն հայ սպանուեց 1915-1923 թւականների ժամանակահատուածում, իսկ մնացածները` կամ բռնի մահմեդականացուեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: Հայոց ցեղասպանութիւնը ճանաչել եւ դատապարտել են աշխարհի երկու տասնեակից աւելի պետութիւններ, Ա.Մ.Ն.-ի 42 նահանգներ, Եւրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, հեղինակաւոր այլ կազմակերպութիւններ:

2015թ. հայ ժողովուրդը կոգեկոչի Ցեղասպանութեան 100-րդ տարելիցը: Այդ նպատակով Հայաստանում եւ սփիւռքում նախատեսւում են անցկացնել միջոցառումներ, քննարկումներ, գիտաժողովներ ու ցուցահանդէսներ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը աշխարհի բազմաթիւ երկրների առաջնորդների, այդ թւում Է Թուրքիայի նախագահին ապրիլի 24-ին հրաւիրել է Հայաստան` Ծիծեռնակաբերդում մասնակցելու ոգեկոչման արարողութեանը: