Աղբիւր՝ www.hyeli.com

 

Հայոց ցեղասպանութեան կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը, դեկտեմբերի 11-ին Երեւանում կը ներկայացնի Ցեղասպանութեան մասին իր «1915. Հայոց ցեղասպանութիւն» գրքի հայերէն տարբերակը, որը հրատարակել է «Հրանտ Դինք» հիմնադրամը: Շնորհանդէսը տեղի կունենայ Սիւիլիթաս հիմնադրամի «Սարն ի վեր» նախագծի շրջանակում։

Հասան Ջեմալը 2008-ին Երեւանում այցելել է Հայոց ցեղասպանութեան զոհերի յուշահամալիր: Յուշամատեանում Ջեմալը գրել է. «Ժխտել Հայոց ցեղասպանութիւնը նշանակում է լինել մարդկայնութեան դէմ այդ յանցագործութեան յանցակիցը», ինչից յետոյ՝ 2012-ին տպագրել է «1915. Հայոց ցեղասպանությիւն» գիրքը եւ այնտեղ նկարագրել իր անձնական փոխակերպումը մարդուց՝ որը մերժում էր Հայոց ցեղասպանութիւնը, մարդու՝ որն ընդունում է այն:

Նա բազմիցս յայտարարել է, որ մինչեւ 2015 թւականը Թուրքիան պէտք է ճանաչի իր ոճրագործութիւնները եւ ներողութիւն խնդրի Ցեղասպանութեան համար հայ ժողովրդից: Ջեմալը նաեւ չի խուսափում յայտարարել, որ հայերը Անատոլիայի բնիկներն են:

«Նրանք ապրել են այստեղ անյիշելի ժամանակներից մինչեւ 1915 թւականը: Մինչեւ օրս Թուրքական հանրապետութիւնը չհասկացաւ ու չկիսեց նրանց՝ հողն ու գոյքը կորցնելու ցաւը: Երկու երկրների միջեւ սահմանը պէտք է բացւի, դիւանագիտական յարաբերութիւնները պէտք է հաստատւեն առանց նախապայմանների»,- ասել է նա յաւելելով՝ կառավարութիւնը պէտք է վերանայի իր վերաբերմունքը հայերի հանդէպ եւ նոր ու ճշմարտացի դասագրքեր գրի, գրում է Panarmenian.net-ը: