Աղբիւր՝ www.armenpress.am

 

Հայոց ցեղասպանութիւնը ճանաչած թուրք մտաւորական Թաներ Աքչամը հրապարակել է յատուկ յօդուած, որտեղ անդրադարձել է 1915 թուականի վերաբերեալ պատմութեան թուրքական դասագրքերում տեղ գտած պնդումներին եւ սրանց վերաբերեալ իր դիտարկումներին: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականը:

Ընդգծելով այն փաստը, որ շատ յաճախ փորձ է արւում դասագրքերում համահաւասարեցնող նշան դնել երկու կողմերի եւ դրանց գործողութիւնների միջեւ` Աքչամը սխալ է համարում նման մօտեցումը: «Նախ, ո՞րն է 1915-ին «երկու կողմի ազգայնականների պատասխանատուութեան մասին» թեզի նշանակութիւնը. չեմ կարող ասել, որ այն հասկանում եմ: Թուրքական ազգայնականութիւնը հասկանում եմ: Ակնյայտ է, որ նկատի է առնւում «Իթթիհադ վէ Թերաքքի» կուսակցութիւնը: Սակայն ովքե՞ր են հայ ազգայնականները եւ ո՞րն է նրանց մեղքը: Ին՞չ են արել 1915-ին, որ ցեղասպանութեան համար թուրք ազգայնականների նման մեղաւոր եւ պատասխանատու դարձան: Ին՞չ պէտք է չանէին»,- գրում է Աքչամը` նշելով, որ այս հարցում չի կարելի խօսել հայկական ազգանեականութեան մասին, առաւել եւս դրա պատասխանատուութեան մասին: