Աղբիւր՝ www.asbarez.com

 

Թուրքիայի զինւորական ուժերի սպայակոյտն իր պաշտօնական կայքից վերցրել է «Հատւածներ պատմութիւնից» բաժնում տեղադրւած «1914-1918 թւականներին հայերի գործունէութիւնը՝ արխիւային փաստաթղթերի մէջ» ենթաբաժինը, որի նպատակն էր Հայոց ցեղասպանութեան իրողութիւնն ուրանալ:

Ըստ թրքական «Ջումհուռիէթ» թերթի, Թուրքիայի բանակի ռազմական պատմութեան եւ ռազմավարական հետազօտութիւնների նախագահութեան կողմից Հայոց ցեղասպանութեան «պնդումներին պատասխանելու» համար պատրաստւած 8 հատորանոց գործը PDF վիճակով տեղադրւել էր պաշտօնական կայքի վրայ: Թուրքերէն եւ անգլերէն այդ գործի համար աշխատանքներն սկսւել էին 2006-ին եւ աւարտւել 2008-ին: