Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

Հայկական ծագումով ֆրանսացի յայտնի բեմադրիչ Ռոբերթ Կետիկեանի նոր շարժանկարը նւիրւած է Հայոց ցեղասպանութեանը:

VegaMediaPress-ի` համաձայն   «Խենթ մի պատմութիւն» («Histoire de fou») աշխատանքային անւանումով ժապաւէնը նկարահանւելու է ողբերգարական իրադարձութիւնների 100-րդ տարելիցին ընդառաջ: Այդ գործի մէջ բեմադրիչը անդրադառնալու է «Հայաստանի ազատագրութեան հայ գաղտնի բանակի» (A.S.A.L.A.) գործունէութեանը: Նրա խօսքով` շարժանկարի ստեղծման հարցով իրեն ոգեշնչել են իսպանացի յայտնի գրող եւ լրագրող Խոսէ Անտօնիօ Կուրիարանի կեանքն ու գործունէութիւնը:

Կուրիարան 1980 թւականին ծանր վիրաւորւել է Ա.Ս.Ա.Լ.Ա.-ի մարտիկների կողմից Մադրիդում տեղադրւած ռումբի պայթումի հետեւանքով: Նրանց դատապարտելու փոխարէն, սակայն, նա փորձել է հասկնալ, թէ որն է շարժառիթը:

Դեռեւս հիւանդանոցում գտնւելու ընթացքին Կուրիարան սկսել է պայթումների գործերու մասին յօդւածներ եւ հայ ժողովրդի պատմութեան մասին գրքեր կարդալ: 1982 թւականին նա փնտրել է Ա.Ս.Ա.Լ.Ա.-ի առաջնորդներ Մոնթէ Մելքոնեանին եւ Ալէք Ենիգոմշեանին, եւ նրանց հետ հանդիպել Լիբանանում:

Այդ իրադարձութիւնից կարճ ժամանակ անց լրագրողը հրատարակել է «La Bomba» գիրքը, որտեղ սեփական կեանքի պատմութիւնը համատեղել է հայ ժողովրդի ողբերգական պատմութեան հետ: