Աղբիւր՝ www.asbarez.com

 

Հայոց ցեղասպանութեան մասին ֆիլմ պատրաստած թուրք-գերմանացի բենադրիչ Ֆաթիհ Աքինի ֆիլմը Թուրքիայում ցուցադրելու դէմ մի արշաւ է սկսել:

Ըստ թրքական «Հաբերլեր» կայքին՝ այս նախաձեռնութեան մասին յայտնել է Հայոց ցեղասպանութեան ճանաչման դէմ պայքարող թրքական կազմակերպութեան ղեկավար Եուսուֆ Ելմազը՝ աւելացնելով, որ Աքին «հայրենիքի դաւաճան է»: Նա վստահեցրել է, որ պատրաստւելու է մի այլ ֆիլմ՝ «հայերի կողմից թուրքերի սպանութիւններին մասին»,- եթէ Աքինի ֆիլմը Թուրքիայում ցուցադրւի։