Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Թուրքիայում եւ Ադրբեջանում ահազանգում են՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի անդամները պատրաստւում են ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը:

Ադրբեջանական մամուլը հղում է անում Ցեղասպանութեան ժխտման քարոզչութեան նպատակով Թուրքիայում ստեղծւած ASIM-DER կազմակերպութեան ղեկավար Գոքսել Գուլբէյին: Նա ասել է, որ Ցեղասպանութեան ճանաչման հարցում աշխարհի եկեղեցիները միաւորւել են Թուրքիայի դէմ եւ մտադիր են ճնշումներ գործադրել նրա դէմ: Նա նաեւ պնդել է, թէ 100-ամեայ տարելիցին ընդառաջ՝ կառոյցի անդամ երկրների եկեղեցիները պատրաստւում են Ժնեւում միջազգային համաժողով հրաւիրել՝ ճանաչման եւ փոխհատուցման պահանջով:

Այս կառոյցի անդամ են նաեւ Ադրբջեանի եւ Թուրքիայի եկեղեցիները, ուստի, ASIM-DER-ի ղեկավարն Անկարային ու Բաքւին կոչ է արել համաժողովի մասին նախազգուշացնել իրենց եկեղեցիներին եւ կրօնական առաջնորդներին: