Աղբիւր՝ www.hyeli.com

 

Ա.Մ.Ն.-ում թուրքական ամենաազդեցիկ կառոյցներից Թուրք-ամերիկեան միութիւնների ասոցիացիան պատրաստւում է լայնածաւալ միջոցառումներ իրականացնել Հայոց ցեղասպանութեան ճանաչման դէմ, տեղեկացնում է News.am-ը:

Թուրք-ամերիկեան միութիւնների ասոցիացիան Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ հակահայկական միջոցառումների շարք է սկսելու, որոնց հրաւիրւել են Ա.Մ.Ն.-ում մի շարք յայտնի թուրքեր, այդ թւում «Քոքա Քոլա»-ի գործադիր տնօրէն Մուհթար Քենթը:

Միջոցառումների շարքում նաեւ նախատեսւում է Հայոց ցեղասպանութեան ճանաչման դէմ յատուկ ծրագրով ամէն նահանգում այցելել յայտնի քաղաքական գործիչներին եւ ներկայացնել դրանք: Ասոցիացիայի ծրագրերի մէջ է նաեւ ինտերնետով եւ սոցցանցերով տարածել թուրքական ժխողական թէզերը, ինչպէս նաեւ 1915-ի հետ կապւած գրքեր ու յօդւածներ գրողների աշխատանքներում տեղ յատկացնել թուրք գիտնականների տեսակէտներին: