Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Գերմանիայի Բունդեսթագում օրերս Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամեայ տարելիցին նւիրւած յատուկ նիստ է տեղի ունեցել, որի ընթացքում յիշատակւել են 1915 թւականի հայկական ջարդերը:

Մասնաւորապէս, Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտը նշել է, որ Առաջին աշխարհամարտը նշանաւորւել է Հաբսբուրգեան եւ Օսմանեան կայսրութիւնների մայրամուտով, պատերազմական նոր օջախներ ստեղծել Բալկաններում եւ Կովկասում: Լամերտը որպէս օրինակ է բերել հայերի ջարդերը՝ նշելով, որ հայերի արտաքսումն ու ոչնչացումը պատերազմ վարելու միջոց դարձրին տեղահանումն ու զանգւածային սպանութիւնները: Բունդեսթագի նախագահը երկու աշխարհամարտերի հետեւանքների յաղթահարման գործընթացը դիտարկել է համաեւրոպական ինտեգրացիոն ծրագրի համատեքստում:

Բունդեսթագի հանդիսաւոր նիստին մասնակցել են Գերմանիայի դաշնային հանրապետութեան նախագահ Եոախիմ Գաուկը, կանցլեր Անգելա Մերկելը եւ այլ բարձրաստիճան պաշտոնեաներ: