Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

Թուրքիայի «ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցութեան նախագահ Սելահատտին Տէմիրթաշ առաջադրւել է Թուրքիայի նախագահի թեկնածու: Այս մասին յայտնում է Nes.am-ը վկայակոչելով թրքական Hurriyet-ը։

«ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութիւնը յայտարարել է, որ յառաջիկայ նախագահական ընտրութիւններին իրենց թեկնածուն կուսակցութեան նախագահ Սելահատտին Դէմիրթաշն է:

Սելահատտին Տէմիրթաշը ծնւել է 1973-ի ապրիլի 10-ին, Խարբերդի Բալուի շրջանը: Աւարտել է Անգարայի պետական համալսարանի իրաւագիտութեան բաժանմունքը, որից յետոյ երկար տարիներ զբաղւել է փաստաբանական գործունէութեամբ:

Սելահատտին Տէմիրթաշը բազմիցս դատապարտել է Օսմանեան Թուրքիայում իրականացւած Հայոց ցեղասպանութիւնը եւ պնդել, որ Թուրքիան պէտք է ճանաչի Ցեղասպանութիւնը: