Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաաւիացիոն հարւածներ են հասցնում Արցախի ՊԲ հիւսիսային ուղղութեամբ, օգտագործւում են նաեւ թուրքական արտադրութեան ԱԹՍ-ներ։

Հակառակորդի օդուժը գործում է հեռւից՝ չմտնելով ՀՕՊ միջոցների խոցման տիրոյթ։

Կիրառւում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան մամուլի Քարտուղար Շուշան Ստեփանեանի ֆէյսբուքեան էջից: