Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Անցեալ օրը ժամը 22:30-ին «Անւախ» դիրքի ուղղութեամբ հակառակորդի յատուկ նշանակութեան ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական յարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը յետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:

Ըստ նախնական տւեալների` հակառակորդի յատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաեւ ծուղակում մնացած զինծառայողներ: Հայկական կողմը կորուստներ չունի, տեղեկացնում է ՊՆ խօսնակ Շուշան Ստեփանեանը:

Իր հերթին ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Յովհաննիսեանը գրել է․

«Քիչ առաջ հակառակորդը կրկին յարձակում է ձեռնարկել «Անւախ» դիրքի ուղղութեամբ ու կորուստներով յետ է շպրտւել։ Ալիեւի «Սպեցնազը» մնացել է ծուղակում»,- գրել է Յովհաննիսեանը։