Աղբիւր՝ www.mfa.am

 

Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան հնչեցրած սպառնալիքը հրթիռակոծելու Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը վկայում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան յուսահատութեան մակարդակի եւ մտքի ճգնաժամի մասին:

Այն գործողութիւնները, որոնցով սպառնում է Ադրբեջանի ՊՆ-ն, հանդիսանում են ընդհանուր առմամբ միջազգային հումանիտար իրաւունքի եւ, մասնաւորապէս, Ժնեւեան կոնւենցիայի առաջին լրացուցիչ արձանագրութեան աղաղակող խախտում: Նմանօրինակ սպառնալիքները պետական ահաբեկչութեան ուղղակի դրսեւորում են եւ արտայայտում են Ադրբեջանի ցեղասպան մտադրութիւնները:

Աւելին, Ադրբեջանի ղեկավարութիւնը նման յայտարարութիւններով հանդէս է գալիս որպէս սպառնալիք տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, այդ թւում՝ սեփական ժողովրդի համար:
Խստօրէն դատապարտում ենք Ադրբեջանի հնչեցրած միջուկային սպառնալիքները, որոնք վկայում են միջազգային հանրութեան այդ անդամի ողջամտութեան եւ պատասխանատւութեան բացարձակ բացակայութեան մասին:

Ադրբեջանը պէտք է օր առաջ հրապարակայնօրէն հրաժարւի այս սպառնալիքներից: