Աղբիւր՝ www.yerkir.am

 

Այսօր, առաւօտեան ժամը 09։35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացւել, որ Երեւանի Մաշտոցի պողոտայում գտնւող Կապոյտ մզկիթում պայթուցիկ սարք է տեղադրւած։

Դէպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչութեան հրշէջ-փրկարարական ջոկատից մէկ մարտական հաշւարկ, Փրկարարական ուժերի վարչութեան յատուկ նշանակութեան փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական եւ Քաղաքացիական պաշտպանութեան վարչութեան քաղաքացիական պաշտպանութեան ուժերի հաւաքական կենտրոնի ինժեներասակրաւորական խմբերը։