Աղբիւր՝ www.armenianchurch.org

 

Մայիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսն եղբայրական այցով կը մեկնի Վատիկան, որտեղ մայիսի 8-ին հանդիպում կունենայ Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ:

Այցի ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսին ուղեկցելու են Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադեանը, Ա.Մ.Ն.-ի Հայոց արեւելեան թեմի առաջնորդ գերշ. Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը, Մայր աթոռի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի տնօրէն, Արթիկի թեմի առաջնորդ գերշ. Տ. Յովակիմ եպիսկոպոս Մանուկեանը, գաւազանակիր հոգշ. Տ. Անանիա աբեղայ ծատուրեանը եւ Մայր աթոռի Տեղեկատւական համակարգի տնօրէն արժն. Տ. Վահրամ քահանայ Մելիքեանը: Հռոմում պատւիրակութեանը կը միանայ նաեւ Իտալիայի Հայոց հոգեւոր հովիւ հոգշ. Տ. Թովմա աբեղայ Խաչատրեանը:

Մայիսի 9-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Հռոմից կուղեւորւի Ամերիկայի միացեալ նահանգներ, որտեղ հանդիպումներ կունենայ Մայր աթոռի բարերարների հետ` քննարկելու Մայր աթոռ Ս. Էջմիածնի կողմից իրականացւող զանազան ծրագրեր: