Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

Հայաստանի lանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանo շաբաթ օրւայ իր հրամանագրերով իրենց պաշտօնների վրայ վերանշանակել է Տարածքային կառավարման նախարար Արմէն Գէորգեանին, Կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանին եւ Աշխատանքի ու ընկերային հարցերի նախարար Արտեմ Ասատրեանին:

Նախագահ Սերժ Սարգսեանի մի այլ հրամանագրով Գագիկ Խաչատրեանը նշանակւել է Ելեւմուտքի նախարար` ազատ արձակւելով կառավարութեան կից Պետական եկամուտների կոմիտէի նախագահի պաշտօնից: