Աղբիւր՝ www.asbarez.com

 

«Հայաստանը չպէտք է Սիրիայի ճգնաժամում կողմ դառնայ»,- շաբաթավերջին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը՝ արձագանգելով Սիրիայում հայ քաղաքացիներին պաշտպանելու նպատակով ջոկատներ ձեւաւորելու եւ այնտեղ գնալ կռւելու գծով վերջերս հնչող կոչերին:

Ուրբաթ օրը ելոյթ ունենալով Երեւանում, իշխող Հայաստանի հանրապետական կուսակցութեան կազմակերպութեան ժողովին՝ նախագահ Սարգսեանը նշել է. «Դա կը լինի ամենամեծ յիմարութիւնը, դա կը լինի մեր երկիրը վտանգի մէջ գցելու ամենամեծ քայլը»:

«Շատ վաստակ ունեցող մարդիկ էլ են մէկ-մէկ ընկնում այդ արկածախնդրութեան մէջ: Ով ուզում է կռւի՝ գնայ, մենք այսօր էլ դեռ կռիւը չենք աւարտել, թող գնայ մեր 18 տարեկան զինւորների կողքը (սահմանում) կանգնի կռւի»,- աւելացրել է նախագահը։ «Նոյնիսկ Սիրիայում հայերն ուղղակի չէզոք պէտք է լինեն, հայերը չեն կարող (հակամարտութեան) կողմ դառնալ»,- եզրափակել է նա: