Աղբիւր՝ www.mindiaspora.am

 

Մարտի 14-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեպան Մոհամմադ Ռէյիսիին:

Քննարկւեցին մայիսին Հայաստանում Իրանի Նոր Ջուղային նւիրւած մշակութային օրեր անցկացնելու, ինչպես նաեւ՝ Նոր Ջուղայի ս. Ամենափրկչեան վանքի ս. Յովսէփ Արեմաթացի եկեղեցու 350-ամեայ յոբելեանին, հայազգի դիւանագէտ Յովհաննէս Բէյի 150-ամեակին նւիրւած միջոցառումների կազմակերպական խնդիրներ, հայ-իրանական յարաբերութիւններին, Իրանի հայ համայնքին վերաբերող եւ երկկողմանի հետաքրքրութիւններ ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Դեսպան Ռէյիսին պատրաստակամութիւն յայտնեց ուշադրութեան կենտրոնում պահել վերը նշւած նախաձեռնութիւնները՝ նշելով, որ հայ-իրանական փոխադարձ կապերն ունեն կառուցողական բնոյթ եւ բարեյաջող զարգանում են բոլոր բնագաւառներում:

Նախարար Հրանուշ Յակոբեանը շնորհակալութիւն յայտնեց դեսպանին ՀՀ սփիւռքի նախարարութեան հետ ակտիւ գործակցելու եւ երկու երկրների միջեւ ջերմ յարաբերութիւնների զարգացմանը նպաստելու համար: