Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Նախագահական նստավայրում, ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի ներկայութեամբ, յունւարի 30-ին տեղի ունեցաւ ՀՀ կառավարութեան անդամների երդման արարողութիւնը:

Առաջինն ամբիոնին մօտեցաւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը եւ ընթերցեց երդման տեքստը.

«Յանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզօրացման՝ երդւում եմ բարեխղճօրէն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտաւորութիւններս, պահպանել Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւնը և օրէնքները, նպաստել Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան և շահերի պահպանմանը, հաւատարիմ մնալ կառավարութեան անդամի բարձր կոչմանը»:

Այնուհետ հերթով երդւեցին կառավարութեան միւս անդամները:

Երդման արարողութեան աւարտին նախագահ Արմէն Սարգսեանը շնորհաւորեց վարչապետին և կառավարութեան անդամներին: