Աղբիւր՝ www.yerkir.am

Ապրիլեան քառօրեայ պատերազմից երկու տարի է անցել: 2016-ի ապրիլի 1-ի լոյս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ձեռնարկեց լայնամասշտաբ հարձակողական գործողութիւններ: Առաւել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարաւային (Հադրութ) և հիւսիսարևելեան (Մարտակերտ) ուղղութիւններում։

Ադրբեջանը փորձեց արագ յաղթանակի հասնել՝ առաջին գծում կուտակած զինտեխնիկայի միջոցով փորձ կատարելով ճեղքել մեր ինքնապաշտպանութիւնը, այնուհետև միջանցքով տանկերի միջոցով ներթափանցել թիկունք և առաջ շարժւել դէպի Արցախի խորքը:  Ադրբեջանը ձախողեց իր ծրագիրը:

Ադրբեջանական կողմը հարւածներ էր հասցնում նաև խաղաղ բնակավայրերին, ինչի հետևանքով ապրիլի 2-ին զոհւեցին և վիրաւորւեցին նաև երեխաներ. դպրոց գնալու ճանապարհին ականակոծութեան հետևանքով Արցախի Մարտունու շրջանի Զորավան գիւղում զոհւեց 12-ամեայ Վաղինակ Գրիգորեանը, ևս երկու երեխա ծանր վնասւածքներով տեղափոխւեցին հիւանդանոց:

Ապրիլեան պատերազմի ընթացքում հայկական զինւած ուժերից զոհւեց 110, վիրաւորւեց 121 զինծառայող և կամաւորական: