Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Երեւանի Կարէն Դեմիրճեանի անւան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Հայաստան-Սփիւռք 6-րդ համաժողովը, որին մասնակցում են 71 երկրից ժամանած աւելի քան 1500 պատւիրակներ` ճանաչւած մտաւորականներ, լրագրողներ, գործարարներ եւ այլք:

Մասնակից երկրների աշխարհագրութիւնն այս անգամ աւելի է ընդլայնւել` ներկայացուցիչներ կան նաեւ Սինգապուրից, Թայլանդից, Մալազիայից: Մասնակիցների թւում է նաեւ Թուրքիայի խորհրդարանի պատգամաւոր Կարօ Փայլանը, ով հաւաքւած լրագրողներին խոստացաւ նրանց հարցերին պատասխանել աւելի ուշ:

Բացման խօսքով հանդէս է եկել Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը: 

Համաժողովի շրջանակներում տեղի կունենան նիստեր` Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ, Հայաստանի Հանրապետութեան պաշտպանական քաղաքականութեան առանձնայատկութիւնները ժամանակակից մարտահրաւէրների պայմաններում, արտաքին քաղաքականութեան օրակարգ, հայապահպանութեան հիմնախնդիրներ թեմաներով: