Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Կանադացի պատգամաւորներ Թօնի Քլեմենթն ու Ռէյչել Յարդերը Արցախ այցելելու համար յայտնւել են Ադրբեջանի «սեւ ցուցակում»: Այս մասին յայտնում է The Globe and Mail-ը:

Ադրբեջանի ԱԳ նախարարութիւնը պատգամաւորներին մեղադրել է «հայկական կողմի քարոզչութեան» համար: Կանադացի պատգամաւորների կատարած այցի կապակցութեամբ Ադրբեջանն իր դժգոհութիւնն է յայտնել Կանադայի կառավարութեանը` ընդգրկելով նրանց իր «սեւ ցուցակում»:

Ինչպէս աւելի վաղ յայտնել էինք, Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Կարէն Միրզոյեանն օգոստոսի 30-ին ընդունել էր փաստահաւաք առաքելութեամբ Արցախ ժամանած Կանադայի խորհրդարանական պատւիրակութեանը` «Մէկ ազատ աշխարհ» կազմակերպութեան ղեկավար Մաջէդ էլ Շաֆիի գլխաւորութեամբ: Նրանց ուղեկցում էր Կանադայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Սեւակ Բելեանը: