Աղբիւր՝ www.yerkir.am

Մարտի 4-ին` ժամը 12:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծի արեւելեան հատւածում բանակի հակաօդային պաշտպանութեան ուժերի կողմից խոցւել է ադրբեջանական զինուժին պատկանող ORBITER տեսակի անօդաչու թռչող սարք:

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են աչալրջօրէն վերահսկել Արցախի ցամաքային ու օդային սահմանները եւ անհրաժեշտութեան դէպքում ձեռնարկում կանխարգելիչ գործողութիւններ: