Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Հոկտեմբերի 13-ին, Ծիծեռնակաբերդ այցելեց «100 կեանք» կազմակերպութեան նախաձեռնութեամբ՝ Հայաստան մեկնած Իրանի լրագրողների խումբը:

Ցեղասպանութեան թանգարանում ծանօթանալով մէկ դար առաջ իրականացւած մեծագոյն ողբերգութեան մանրամասներին, խումբը շարժւեց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նւիրւած յուշահամալիր, ուր ծաղիկների մատուցմամբ յարգեց միլիոն ու կէս նահատակների յիշատակը:

Հայաստան մեկնած խմբին մաս են կազմում՝ ԻՍՆԱ, ԻՌՆԱ, «ՄԵՀՐ», «ՖԱՐՍ» լրատւական խոշոր գործակալութիւնների, ինչպէս նաեւ «Շարղ», «Իրան», «Շաբաքէյէ մոսթանադ» (երեք լրագրողներով), «Էթէմադ», «Դոնիայէ էղթեսադ», «էթթէլաաթ», եւ «ԱԼԻՔ» օրաթերթերի լրագրողները, ընդորում ԻՍՆԱ-ն մասնակցում է խմբագրի, իսկ ԻՌՆԱ-ն խմբագրի տեղակալի մակարդակով:

Նոյն օրը խումբն այցելեց նաեւ նախաձեռնող կազմակերպութեան՝ «100 կեանք» կենտրոն, որտեղ ծանօթանալով կազմակերպութեան կատարած ներդրումային, մարդասիրական աշխատանքների նախագծերին, շարժւեց դէպի «ԹՈՒՄՕ» կենտրոն, որով աւարտելով Երեւանեան հանդիպումների շարքը պատրաստւեց մեկնելու Վայոց ձորի եւ Սիսիանի մարզեր: