Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Վրաստանը պատրաստ է Ռաճա-Լեչխումի շրջանի գիւղացիներից գնել խաղողի ողջ բերքը՝ մէկ կիլօգրամի դիմաց վճարելով 5 լարի՝ 988 դրամ: Այս մասին յայտարարել է Վրաստանի Գիւղատնտեսութեան նախարարն ու յստակեցրել, որ այս քայլով փորձում են աջակցել երկրի բարձրադիր շրջանների բնակիչներին:

Ինչպէս յայտնում են Վրաստանի հայ համայնքի լրատուական ծառայութիւնից, նոյնիսկ համապատասխան օրէնք է ընդունել՝ բարձրադիր շրջաններին աջակցութիւն ցուցաբերելու մասին:

Հարկ է նշել, որ Սամցխէ-Ջաւախքի շրջանը եւս բարձրադիր է, մինչդեռ պետութիւնը ոչ միայն չի գնում գիւղացիների արտադրած ապրանքն, այլեւ չի ներառել Սամցխէ-Ջաւախքի շրջանը աջակցութեան ծրագրերում: