Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

«Ֆարս» լրատուական գործակալութիւնը հաղորդել է, որ ԻԻՀ ԱԳ նախարարութեան արտերկրում բնակուող իրանցիների հարցերով գերատեսուչ Սէյեդ Քազեմ Սաջջադին նշանակուել է Հայաստանում ԻԻՀ դեսպանի պաշտօնում: Նա փոխարինելու է դեսպան Ռեյիսիին:

Սաջջադին, որ 1993-ին պաշտօնի է անցել ԻԻՀ ԱԳ նախարարութիւնում, մինչ օրս դիւանագիտական յանձնարարութիւններ է իրականացրել տարբեր երկրներում այդ թւում Ֆիլիպիններում, Յունաստանում, Հնդկաստանում, Մալայզիայում եւ Թեհրանում եւս տարբեր պաշտօններ է զբաղեցրել արտգործնախարարութիւնում:

Սէյեդ Քազեմ Սաջջադին զբաղեցրել է՝ ԻԻՀ ԱԳ նախարարութեան հասարակական հարցերով տեղակալի, հասարակաութեան հետ կապի վարչութեան պետի, Կենտրոնական ապահովագրութեան կազմակերպութեան հասարակայնութեան  հետ կապի եւ միջազգային հարցերով բաժնի ղեկավարի, Իսլամական Մշակոյթի եւ Հաղորդակցութեան կազմակերպութեան արտերկրում բնակուող իրանցիների մշակութային հարցերով գլխաւոր տնօրէնի, ԻԻՀ նախագահութեան իրանցիների մշակութային հարցերով գերագոյն խորհրդի յանձնաժողովի քարտուղարի եւ ԻԻՀ արտգործնախարարի տեղակալի պաշտօնները: