Աղբիւր՝ www.artsakhpress.am

 

Լեռնային Ղարաբաղում գրանցուել է զգալի ժողովրդագրական աճ. բնակչութեան թիւն այստեղ մօտենում է 150 հազարի:

Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկեանը: «Երկրի արդիւանաբերութիւնը զարգացում է ապրում, կայ արտահանման լուրջ ներուժ, իսկ ծնուած երեխաների թիւը ցոյց է տալիս, որ ղարաբաղցիները հաւատում են իրենց ապագային»,- ասաց սոցիոլոգը:

Սոցիոլոգի համոզմամբ` անհրաժեշտ է աւելի կազմակերպուած օգնութիւն ցոյց տալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեանը` ներգրաւելով այլ երկրներում` յատկապէս Ռուսաստանի Դաշնութիւնում, ֆինանսական յաջողութիւնների հասած հայերին: «Պէ՛տք է աջակցել Ղարաբաղի անկախութեանը: Կոչ անենք աշխարհի բոլոր հայերին օգնել եւ նպաստել Արցախի բարգաւաճմանը»,- ընդգծեց բանախօսը: