Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Երեւանում Իրանի դեսպանն ասել է. «Իրանում հայերի նկատմամբ դրսեւորուած յարգանքը ու նաեւ որպէս իսլամական ու քրիստոնէական երկրներ Իրանի ու Հայաստանի բարիդրացիական յարաբերութիւնները ապացուցում են, որ կեղծ է այս օրերին պրոպականդուող իսլամաֆոբիան:

Ի.Ռ.Ն.Ա. լրատուական գործակալութեան հաղորդման համաձայն, Հայաստանի հանրային հեռուստատեսութեան «Բարի լոյս Հայաստան» հաղորդման ուղիղ եթերում ունեցած ելոյթի ընթացքում Մոհամմեդ Ռէիսին ասել է.«Անցնող երեք ամիսների ընթացքում Հայաստանի էներգետիկայի նախարարից բացի, Իրան են այցելել Հ.Հ.-ի վարչապետն ու կառավարութեան անդամները: Իրանում նոյնպէս կայացել է Իրան-Հայաստան համագործակցութիւնների յանձնաժողովի 12-րդ նիստը»:

Իր ելոյթում նշելով , որ «Անկախութիւն, ազատութիւն, Ի.Ի.Հ.» կարգախօսը արդէն իսկ պարզում է, թէ իրօք որն է Իրանի յեղափոխութեան ձեւաւորման բուն պատճառները, Մոհամմեդ Ռէիսին ասել է. «Անսալով լուսահոգի Իմամ Խոմեյնիի կոչին՝ Իրանի ժողովուրդը կործանեց 2500 տարուայ անցեալ ունեցող թագաւորական ռեժիմը եւ ձեւաւորեց ժողովրդից ծնուած մի համակարգ»:

Հայաստանում Իրանի ազգային օրուայ դիւանագիտական արարողակարգը կայացել է երեկ Հայաստանի կառավարութեան նստավայրում, մեծ թուով պաշտօնատարների, խորհրդարանի պատգամաւորների եւ Հայաստանում բնակուող իրանցի դիւանագէտների մասնակցութեամբ:

Այդ արարողակագում Հ.Հ.-ի փոխարտգործնախարար Շաւարշ Քոչարեանն իր ելոյթում անդրադառնալով Իրան-Հայաստան յարաբերութիւնների պատմական անցեալին կարեւորել է երկկողմ յարաբերութիւնների ընդլայնումը: