Աղբիւր՝ www.yerkir.am

Թուրքական գրեթէ բոլոր թերթերն ու կայքերը հրապարակել են Հ.Հ.-ի նախագահ Սերժ Սարգսեանի պատասխան նամակը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաւէրին:

T24 եւ Radikal կայքերի ֆէյսբուքեան էջերում տեղադրուած լուրերի տակ մեկնաբաննութիւններ թողած թուրքերը հայհոյանքների, վիրաւորանքների եւ սպառնալիքների տարափ են սկսել ընդդէմ հայերի:

Օգտատատէրերից մէկն այնքան է «ներծծուել» թուրքական իշխանութիւնների հակահայ դաստիարակութեամբ, որ թողել է հետեւեալ մեկնաբանութիւնը. «Հայի բիճ, թուրքի թշնամի: Չգաս Թուրքիա, զգուշացնում եմ քեզ: Հայե՛ր, կորչէք մեր երկրից»:

Մէկ այլ օգտատէր չի վարանել սպառնալիքներ հնչեցնել հայերի հասցէին` խօսքն ուղղելով Սերժ Սարգսեանին. «Սարգսեա՛ն, այս անգամ կոտորելու ենք ձեզ»: Այս տողերի մէջ, սակայն, օգտատէրն անուղղակիօրէն ընդունել է նախկինում հայերին ցեղասպանելու փաստը, եթէ նա մտադրուել է «այս անգամ» կիսատ չթողնել նախկինում սկսած գործը:

Այս ամէնից կարող ենք ենթադրել, որ թուրքերն իրականում չէին սպասում պատասխան նամակի: Ինչը նրանց զայրոյթը կրկնապատկեց յատկապէս այն բանից յետոյ, երբ Սերժ Սարգսեանը պատմական փաստերի մէջբերումով հրաժարւում է ներկայ գտնուել մի միջոցառման, որն ակնյայտօրէն կազմակերպուել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին Հայաստան գալու ծանր բեռից ազատելու համար:

Յիշեցնենք, որ երէկ Թուրքիայի ղեկավարը Հ.Հ.-ի նախագահ Սերժ Սարգսեանին պաշտօնական հրաւէր էր ուղարկել` ապրիլի 24-ին ներկայ գտնուելու Չանաքքալէի ճակատամարտի 100-ամեակի միջոցառումներին, որն իրականում տեղի է ունեցել 1915 թուականի մարտի 18-ին: