Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

«Տաւուշում տեղի ունեցած դէպքից յետոյ, որոշ ժամանակ շարունակւում էր լարուածութիւնը: Հայկական ստորաբաժանումները հակահարուած են տուել բոլոր կրակոցներին: Հ.Հ.-ի զինուած ուժերի ստորաբաժանումները, ելնելով միջազգային մարդասիրական նորմերից, թոյլատրել են ադրբեջանական կողմին միջդիրքային տարածքից հանել դիւերսանտներից մէկի դիակը»,- այս մասին տեղեկացրել է Հ.Հ.-ի պաշտպանութեան նախարարի մամուլի խօսնակ Արծրուն Յովհաննիսեանը:

Յիշեցնենք, որ յունուարի 11-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Տաւուշի մարզի հայ-ադրբեջանական պետական սահմանի Բաղանիս գիւղի հատուածում ադրբեջանական զինուած ուժերի ստորաբաժանումները դիւերսիոն փորձ են իրականացրել: