Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Նախագահ Բակօ Սահակեանը նոյեմբերի 22-ին հրամանագիր է ստորագրել, համաձայն որի` «Արիութեան համար» մեդալով յետ-մահու պարգեւատրուել են Ադրբեջանի զինուած ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով ուսումնա-վարժական թռիչքի ժամանակ խոցուած Լ.Ղ.Հ.-ի ռազմական օդուժի ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի անդամներ մայոր Սերգէյ Սահակեանը, աւագ լէյտենանտ Սարգիս Նազարեանը, լէյտենանտ Ազատ Սահակեանը: