Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Հայկական խաղաղապահ ուժերի 32 հոգանոց ջոկատն առաքելութեան կը մեկնի Լիբանան: Այս մասին Արմէնպրես-ին ասել է Հայաստանի զինւած ուժերի խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնեանը: Նրա խօսքով՝ լինելու է բազայի պաշտպանութիւն: Խնդրանք են ներկայացրել, որ մինչեւ ամբողջ խմբի մեկնելը հրամանատարական կազմից երկու-երեք հոգի գործուղղւեն առաքելութեան վայր` տեղում ուսումնասիրելու իրադրութիւնը, ծառայութեան վայրը:

Հայ խաղաղապահներն առաքելութիւն են իրականացնում նաեւ Աֆղանստանում եւ Կոսովոյում: