Աղբիւր՝ www.asbarez.com

 

Յաջորդ տարի նախատեսւել է Երեւանում կայացնել ֆութբոլի մեծ հանդիպում Խորհրդային միութեան հաւաքականի եւ աշխարհի ֆութբոլի առասպելային խաղացողների միջեւ: Այս առիթով բանակցութիւններ են կատարւում Դիեգօ Մարադոնայի հետ, որ նախնական համաձայնութիւն է տւել Հայաստան մեկնելու։ Այս մասին «Արմէնփրես»-ին յայտնել է «Ֆուտբոլ +» թերթը:

Հանդիպումը նւիրւելու է հայկական ֆուտբոլի առասպել Խորէն Յովհաննիսեանին: Այդ առնչութեամբ «Ռոսիա 2» պատկերասփիւռի ալիքը Յովհաննիսեանին նւիրւած ժապաւէն է պատրաստելու եւ ցուցադրելու ֆուտբոլային հանդիպումից առաջ։