Աղբիւր՝ www.asbarez.com

 

Հայաստան այցելած զբօսաշրջիկների թիւը յունւար-յունիս ամիսներին եղել է 495,967 կամ 2013-ի նոյն ժամանակաշրջանի հետ բաղդատելով՝ 17.3% աւելի: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայութեան համաձայն՝ յունւար-յունիս 2014-ին զբօսաշրջութեան նպատակով Հայաստանից դուրս է գնացել 474,989 մարդ կամ 2013-ի հետ բաղդատելով՝ 14.8% աւելի:

Ազգային վրճակագրական ծառայութեան տւեալների համաձայն՝ 2013 թւականին Հայաստան է այցելել 924,965 զբօսաշրջիկ: 2012 թւականի հետ բաղդատելով՝ այդ թիւը 9.7% աւելի է: