Աղբիւր՝ www.yerkir.am

 

11.07.2014 Յուլիսի 11-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծի հարաւարևելեան ուղղութեամբ տեղակայւած զօրամասերից մէկի պահպանութեան տեղամասի մարտական յենակէտում հակառակորդի կողմից հրազենային գնդակային մահացու վէրք է ստացել զինծառայող՝ 1994 թ. ծնւած Մովսէս Նորայրի Գասպարյեանը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ-ն: Դէպքի մանրամասները պարզելու համար տարւում է քննութիւն: ԼՂՀ պաշտպանութեան նախարարութիւնը կիսում է ծանր կորստեան ցաւը եւ իր զօրակցութիւնը յայտնում Մ. Գասպարեանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: