Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

Տաւուշի մարզի Այգեձոր գիւղի մերձակայքին, Մեհրաբի ուղղութեամբ, օգտւելով մշուշից, ադրբեջանցիների կողմից ներթափանցման գործողութիւն է իրականացւել: Այս մասին փոխանցեց Հայաստանի հանրապետութեան պաշտպանութեան նախարարութեան մամլոյ քարտուղար Արծրուն Յովհաննիսեանը «Ազատութիւն» ձայնասփիւռի կայանին:

Հակառակորդը փորձել է շրջապատել հայկական դիրքերից մէկը: Հայկական զինեալ ուժերի յառաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան քայլերի շնորհիւ հակառակորդի ներթափանցման գործողութեան փորձը կասեցւել է: Ադրբեջանական կողմը նկատելով, որ իրենց գործողութիւններն աննկատ չեն մնացել հայ զինեալ ուժերի կողմից, անդադար կրակել են հայ զինւորների վրայ:

Նախնական տեղեկութիւններով` հայկական կողմը զոհեր եւ վիրաւորներ չունի: «Երկիր»ը հաղորդում է, որ իրենց տեղեկութիւնների աղբիւրը հաստատում է, որ հայկական կողմը անմիջապէս հակազդել է ադրբեջանական գործողութեանը, սակայն մշուշի գոյութեան պատճառով յստակ չէ, եթէ հակառակորդը զոհեր ունի. նա կրկին օգտւելով առիթից փախուստ է տւել: