Աղբիւր՝ www.asbarez.com

 

Ֆարըլ Վիլիամզի նշանաւոր՝ «Happy» երգի հիման վրայ նկարահանւած «Մենք երջանիկ ենք Ղարաբաղից» (We are happy from Karabakh) տեսահոլովակը, որ 29 յունիսին տեղադրւել է «Իւ-թիուբ»-ի վրայ, տեղադրումից 18 ժամ յետոյ ունեցել է աւելի քան 35 հազար դիտող: Տեսահոլովակը պատրաստել են Արէգ Բալայեանը եւ Արսէն Բեգլարեանը՝ Հայաստան համահայկական հիմնադրամի աջակցութեամբ: Տեսահոլովակը պարունակում է 70 դրւագ՝ շուրջ 120 մարդու մասնակցութեամբ: Իր մասնակցութիւնը բերել է նաեւ Արցախի բարեկամ, Բրիտանիայի լորդերի պալատի բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ պարելով Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի հաշմանդամների եւ աշխատակիցների համար:

Տեսահոլովակի հեղինակները նպատակ ունեն ցոյց տալու, որ Արցախը ոչ թէ հակամարտութեան երկիր է, այլ զարգացող պետութիւն՝ իր առօրեայ կեանքը վայելող երջանիկ բնակչութեամբ: «Իրօք անհրաժե՞շտ է ապրել ճանաչւած երկրում երջանիկ զգալու համար. բացարձակօրէն ո՛չ: Ամենակարեւորն այն է, որ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) չճանաչւած պետութեան բնակիչները զարգանում, արարում եւ… երջանիկ են այնտեղ»,- գրւել է հոլովակի նկարագրութեան մէջ:

Տեսահոլովակը կարելի է դիտել այցելելով՝ այստեղ։